«Ռոսսլեխոզնադզորը» սեպտեմբերի 27-ից ժամանակավոր սահմանափակումներ է դնում ՌԴ իսլանդական Vinnslustooin HF արտադրության և հայկական «Ակվատեխավտոմատիկա» ընկերության արտադրանքի ներմուծման վրա` այդ ընկերությունների ձկնամթերքում աղիքային ցուպիկներ հայտնաբերելու հետ կապված: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրությունում:
Մինչև սեպտեմբերի 27-ն առաքված մթերք ստանալու դեպքում այն ընդունելու մասին որոշում կընդունվի լաբորատոր փորձաքննությունից հետո :
Մի շարք երկրների ձեռնարկություններում տարբեր բակտերիաների առաջնային հայտնաբերման հետ կապված Ռոսսելխոզնադզորը սահմանել է բացահայտված ռիսկի խմբի ուժեղացված լաբորատոր ստուգման ռեժիմ:
«Ռոսսելխոզնադզորը» խիստ հսկողություն է սահմանել նաև Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից ներմուծվող մի շարք մսամթերքի և ձկնամթերքի նկատմամբ: