Իսպանական Enagas և ամերիկյան Excelerate Energy ընկերությունները հետաքրքրված են ուկրաինական Յուժնի նավահանգստում բնական հեղուկ գազի ընդունման համար նախատեսված տերմինալի կառուցմամբ: Տվյալ ընկերությունները պատրաստ չեն միջոցներ ներդնել նախագծում, սակայն կարող են սարքավորումներ տրամադրել:
Այդ կերպ Ուկրաինան հույս ունի հեղուկ գազի ներկրման միջոցով կրճատել կախվածությունը ռուսական գազից:
Որպես նախագծի մասնակից, իրենց ծառայություններն են առաջարկում նաև թուրքական Botas և Egagas: