19 սեպտեմբերի 2012 - 09:41 AMT
«ՀԺ». ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքի օրը դեռ որոշված չէ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը երեկ նրանց թղթակցին հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերին նախատեսված հանրահավաքի համար դեռևս իրազեկում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Իրազեկումը կարող է ներկայացվել հանրահավաքի անցկացման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս, ոչ ուշ, քան 7 օր առաջ: Ըստ Հայոցյանի, Կոնգրեսի հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: