ԱՄՆ-ում լայն հասարակությանը ներկայացվել է սենսացիոն պատմական փաստաթուղթ` «Քրիստոսի կնոջ» հիշատակությամբ պապիրուսի կտոր: Այդ փաստաթուղթը երեքշաբթի օրը ներկայացրել է աշխարհին Հարվարդի համալսարանի աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Քարեն Քինգը (Karen L. King): Խոսքը գնում է հին ղպտական պապիրուսի կտորի մասին, որի վրա գրված են հին քրիստոնեական սաղմոսի 8 տողեր: «Հիսուսն ասաց նրանց. «իմ կինը» և «նա ընդունակ կլինի դառնալ իմ աշակերտը», հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
Քրիստոնեական աղբյուրների համաձայն, Հիսուսը սկզբից ընտրել է 12 շատ մտերիմ աշակերտ-առաքյալների, իսկ հետո ևս 70 մերձավորների, որոնց նույնպես անվանում են առաքյալներ: Խաչելության պահին Քրիստոսն ուներ ավելի քան 500 հետևորդներ:
ew York Times-ի տվյալներով, փորձագետների առաջին գնահատականները թույլ են տալիս ենթադրել, որ այս փաստաթուղթն իսկական է: Եթե դա իսկապես այդպես է, ապա հասարակությունում կրկին կսկսվի Հիսուսի և Մարիա Մագդաղենացու միջև հարաբերությունների ակտիվ քննարկում: