Մոսկվայի կենտրոնում սեպտեմբերի 21-23-ին տեղի կունենա հայկական ապրանքների և ապրանքարտադրողների «Ոսկե նուռ» տոնավաճառը: Հեղափոխության հրապարակում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները, մասնավոր ձեռնարկատերերը մոսկվացիներին և հյուրերին կցուցադրեն օրիգինալ արտադրանք, որը Ռուսաստանում մեծ հաջողություն է վայելում:
Գունեղ ազգային փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Երևանի կողմից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի աջակցությամբ, պլանավորված է հարուստ մշակութային ծրագիր, որին կմասնակցեն արտիստներ, արվեստի վարպետներ և պարային համույթներ Հայաստանից:
«Տոնավաճառի նպատակն է հայկական ապրանքների տարածումը, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը»,- ասվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի մամլո հաղորդագրությունում: