Սեպտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,020,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Միաժամանակ, սեպտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,47 դրամ` սեպտեմբերի 18-ի համեմատ կրճատվելով 0,58 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530,08 դրամ` կրճատվելով 2,71 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,08 կետով` մինչև 13,10 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: