Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա) կմասնակցի «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա):
Սան Պաուլոյում մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 24-29-ը, իսկ Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը: