19 սեպտեմբերի 2012 - 20:32 AMT
Կահիրեում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Սեպտեմբերի 19-ին տասնյակ մարդիկ են հավաքվել Կահիրեում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` բողոքելով ի հայտ եկած ծաղրանկարների դեմ: Անվտանգության ուժերը պահապաններ են նշանակել դիվանագիտական ներկայացուցչության շրջակայքում` անկարգություններ թույլ չտալու նպատակով:

Ֆրանսիական «Շարլի Էբդո» սատիրիկական ամսագրում, որը վաճառքի է հանվել չորեքշաբթի օրը, հրապարակվել են Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: «Mahomet fait du cin ma» վերնագրով նկարների շարքը նվիրված է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին:

Կապված ծաղրանկարների ի հայտ գալու հետ, ֆրանսիական իշխանություններն ամրացնում են արտասահմանուm իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: