Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը հերքել է հայտարարություններն այն մասին, որ կազմակերպությունն առաջարկել է 25 միլիոն դոլար վճարել երկրի նախագահ Բաշար Ասադին հանձնելու դիմաց: Այս հայտարարությունը սեպտեմբերի 19-ին տարածել էր CNN-ը:
Ապստամբների ներկայացուցչի խոսքով, Ասադի դիմաց վարձատրություն խոստացել են Եգիպտոսում գտնվող սիրիացի ապստամբները, որոնք իրենց կոչում են «Սիրիայի ազատ բանակ` հանուն հեղափոխության»: Սիրիայի տարածքում գործող միավորումը համանման անվամբ եգիպտական կազմակերպության հետ կապված չէ, ընդգծել է ապստամբների ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: