20 սեպտեմբերի 2012 - 12:00 AMT
Կառավարությունը 171 մլն դրամ կփոխանցի «ՀայՌուսգազարդին» որպես անապահով ընտանիքների գազի ծախսերի հատուցում

Հայաստանի կառավարությունն իր նիստում հաստատել է 171 մլն դրամ կազմող փոխհատուցման գումարը, որը կփոխանցվի «ՀայՌուսգազրադ» ՓԲԸ-ին՝ որպես փոխհատուցում անապահով ընտանիքների ծախսած գազի դիմաց 2012թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար:

Ինչպես հայտնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նման ընտանիքների քանակը մշտապես փոխվում է կախված հատուկ ցուցակում ընդգրկվածների քանակից, որը կազմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն միջինը անապահով ընտանիքները մոտ 70 000 են: