Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է հաշվի առնելով Հայաստանի Աշխատանքային օրենսդրության համապատասխան դրույթները`ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գրության հիման վրա:
Հարկ է նշել, որ Հայաստանի նախագահ Սեժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կառավարությունում ժողով է անցկացրել` կապված պետական գնումների հետ: Նախագահը խիստ դժգոհություն է հայտնել պատասխանատու մարմինների աշխատանքից, հիշեցնելով, որ պետգնումների գործընթացը ժամանակին ապակենտրոնցավել է այն նպատակով, որպեսզի նախարարությունները կարողանան ավելի արդյունավետ կառավարել այն:
Հանրապետության նախարարը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին ժողովներ կազմակերպել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչություններում և պարզ կերպով բացատրել, որ նման խախտումների պարագայում նկատողություններն ու աշխատանքից ազատելը բավարար չեն լինի:
Պրոբլեմային ճյուղերից նախագահն ընդգծել է քաղաքաշինությունը, տրանսպորտը և կապը, պաշտպանությունը, առողջապահությունը, և, մասնակիորեն, դեղերի շուկան: Նախագահը հանձնարարել է ԱԱԾ-ին և Գլխավոր դատախազությանը լրջագույն կերպով հետազոտել բյուջեի կառավարման արդյունավետության հարցը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է նախագահին, որ բարձրացված հարցերը մանրամասնորեն կքննարկվեն կառավարությունում, իսկ նախագահին կներկայացվի խնդիրների լուծման գրաֆիկը: