Մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, մի քանի օրով փակում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները մի շարք մահմեդական երկրներում` հնարավոր անկարգությունների նախօրեին, որոնք կարող են ծագել ուրբաթ օրվա աղոթքից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նման որոշման պատճառ է դարձել ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որտեղ Մուհհամեդ մարգարեն անհարիր կերպով է ներկայացված, և ֆրանսիական պարբերականում հայտնված մարգարեի ծաղարանկարները:
Միաժամանակ ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, որ մահմեդական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը վերահսկողության տակ է: