22 սեպտեմբերի 2012 - 12:30 AMT
«Հրապարակ». Երեկ «Հարսնաքար»-ի հրդեհի ժամանակ Հայրապետյանը հայհոյել է լրագրողներին

«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ, օրվա երկրորդ կեսին լուր տարածվեց, թե այրվում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը: Շատերը դա անմիջապես վերագրեցին Աստծո դատաստանին: Իսկ «Հարսնաքար» շտապած լրագրողներն ականատես եղան, թե ինչպես է հերթական անգամ հունից դուրս եկած Հայրապետյանը հայհոյում իրենց գործն անող լրագրողներին: Պարզվեց՝ այրվել է տանիքի 300 քմ տարածք :

Նախնական տվյալներով` հրդեհը ծագել էր մանղալից առաջացած կայծից: