
«Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի շենքում հրդեհ չկա, անգամ ծուխ չկա», - հայտնեց PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ով այժմ գտնվում է շենքի դիմաց` Մելիք-Ադամյան փողոցում: Փողոցն ամբողջովին փակված է ոստիկանների կողմից, այստեղ են նաև ԱԻՆ հրշեջ ծառայության 3 մեքենաներ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի խոսքով` հրշեջներն անընդհատ մտնում են շենք ու դուրս գալիս, բայց առանց որևէ համապատասխան սարքավորումների: Ինչպես նրան ասաց նախագահի օգնական Արմեն Աբելյնաը ` «բան չի եղել, պարզապես եռակցման աշխատանքների ժամանակ նյութ ա կպել»: