22 սեպտեմբերի 2012 - 15:42 AMT
Գերմանիայում բացվել է աշխարհի խոշորագույն գարեջրի փառատոնը՝ Օկտոբերֆեստը

Այսօր Մյունխենում բացվել է աշխարհի խոշորագույն գարեջրի փառատոնը՝ Օկտոբերֆեստը: Ինչպես հայտնում է BBC-ին, փառատոնը բացեց քաղաքապետը:

Ինչպես ակնկալվում է, այս տարի Օկտոբերֆեստին 6 մլն մարդ կմասնակցի:

Գարեջրի փառատոնի նախապատրաստումը մթագնեց դժգոհությունը սպիտակ գարեջրի աճող գներից: Քանի որ 1լ գարեջրի բաժակի արժեքը մոտենում է 10 եվրոյի, ակտիվիստները կոչ են անում Բավարիայի իշխանություններին վերին «շեմ» սահմանել: Տոնակատարությունը միջինը տևում է 16 օր: