
Սեպտեմբերի 29-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի շոուն:
Ըստ կազմակերպիչներիՀանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ,ազատ ոճի մոտոմրցույթի ներկայացուցիչները կսավառնեն երկնքում՝ կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:
Շոուին կմասնակցեն հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան):
Մարզիկների ներկայացումները կանցկացվեն երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:
Միջոցառմանը ելույթ կունենա Dogma ռոք խումբը: