24 սեպտեմբերի 2012 - 13:32 AMT
«Արմավիան» վերսկսում է կանոնավոր չվերթը դեպի Ֆրանկֆուրտ

2012-ի հոկտեմբերի 30-ից սկսած «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Ֆրանկֆուրտ:

Մայնի երկու ափերին ընկած քաղաքը Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային և ֆինանսական կենտրոնն է:

Ֆրանկֆուրտի օդանավակայանը (Fraport) մայրցամաքային Եվրոպայի ամենամեծ օդանավակայանն է և Եվրոպայի մեծությամբ երկրորդ օդանավակայանը անգլիական Հիթրոուից հետո:

«Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ U8 103/104 չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթվա երկրորդ օրերին»,- ասվում է ավիաընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում: