24 սեպտեմբերի 2012 - 14:48 AMT
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 51 տրանսպորտային միջոց

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 51 տրանսպորտային միջոց:

Մեքենաներից 2-ի վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 10 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 39-ը` այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի:

Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 320 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: