Սեպտեմբերի 23-ին ավարտվել է «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը: Տղամարդկանց 18-28 տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնության հաղթող Լևոն Մովսիսյանը՝ հասնելով Արագածի Հյուսիսային գագաթը (4090 մ) 1 ժամ 35 րոպեյում: Երկրորդ տարիքային խմբում՝ 28-40 տարեկան, 1-ին տեղը գրավել է Վարդան Խաչատրյանը (2 ժամ 2 րոպե): Աղջիկների պայքարում չեմպիոն է ճանաչվել Անահիտ Աբրահամյանը (2 ժամ 38 րոպե):
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր մրցավար Սուրեն Դանիելյանն նշել է, որ հաղթողների արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչը կնպաստի Հայաստանի մասնակցությանը միջազգային մրցաշարերում: