2011 թվականի սկզբից Հայաստանի Կենտրոնական բանկը հարկաբյուջետային քաղաքականությանը զուգահեռ խստացրել էր դրամավարկային պայմանները, նպատակ ունենալով մեղմացնել բարձր գնաճը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԱԺ հանձնաժողովներին ԿԲ եզրակացությունը 2011թ. բյուջեի կատարողականի մասին:
Ըստ նրա, տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի աստիճանական մեղմացման պայմաններում ԿԲ-ն հիմնականում չեզոք դրամավարկային քաղաքականություն է վարել:
Սեպտեմբերին ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորումը 0,5 տոկոսային կետով: Արդյունքում տարին ամփոփվեց 4,7 տոկոս գնաճի ցուցանիշով: