24 սեպտեմբերի 2012 - 16:16 AMT
Վրաստանի ԱԳՆ ոչ ոք չի դիմել առ այն, որ բանտում տուժածների թվում եղել է նաև ՀՀ քաղաքացի

Վրաստանի ԱԳՆ ոչ ոք պաշտոնապես չի դիմել մեկ այլ երկրի քաղաքացու մարդու իրավունքների խախտման կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն սեպտեմբերի 24-ի ճեպազրույցում: Այդպես է նա մեկնաբանել որոշ հայկական ՈԿԿ-ների և իրավապաշտպանների այն ենթադրությունները, որ հայազգի կալանավորը, որը ևս կա Թբիլիսիի թիվ 8 Գլդանի բանտում կալանավորների խոշտանգումների մասին տեսանյութի կադրերում, կարող է լինել ոչ թե Վրաստանի, այլ ՀՀ կամ այլ երկրի քաղաքացի՝ դատելով նրա բարբառից:

«Եթե առկա է լինում այլ պետության քաղաքացու իրավունքների խախտում, որպես կանոն, այդ երկրի ԱԳՆ-ն առնվազն հետաքրքրություն է հայտնում ու տեղեկություն պահանջում: Ըստ կոնկրետ փաստի, մեր պաշտոնակիցներից ոչ ոք մեզ չի դիմել»,-հայտարարել է Կալանդաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Սեպտեմբերի 18-ից սկսած Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր անցան այն բանից հետո, երբ ընդդիմադիր հեռուստաալիքները կալանավորների խոշտանգումների կադրեր ցուցադրեցին: Վրաստանի նախագահը խոստացել է պատժել կտտանքների բոլոր մասնակիցներին: Հրաժարական տվեց Վրաստանի պատժամիջոցների իրականացման և իրավականա օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձեն: