Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը սեպտեմբերի 24-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել Սերիկ Ահմետովի թեկնածությանը:
«Նոր վարչապետի թեկնածությանը աջակցել են մեջլիսի բոլոր երեք խմբակցությունները»,-հայտնել է մեջլիսի պատգամավոր Մուխտար Տինիկիևը:
Իր հերթին Տինիկիևի գործընկեր Մուրատ Աբենովը հայտարարեց, որ պետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով Ահմետովը հաստատվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: