Իսրայելի հարվածը Իրանին կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: Նման նախազգուշացումով արաբալեզու «Ալ-Ալյամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել իրանցի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
«Իրանը պատերազմ չի սկսի, սակայն չի բացառվում, որ նախազգուշական հարված հասցնի, եթե վստահ լինի, որ թշնամիները մեր դեմ ագրեսիայի վերջին նախապատրաստություններն են իրականացնում»,-ասել է նա, ընդգծելով, որ առայժմ նման նախադրյալներ չկան:
Ավելի վաղ գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ «իսրայելական իշխանությունները պետք է գիտակցեն, որ սիոնիստական ռեժիմը կոչնչացվի, եթե հարձակվի Իրանի վրա»: