16 մարտի 2005 - 11:43 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Արկադի Ղուկասյանը կհանդիպի Ռուսաստանի հասարակայնության եւ հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ: