ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի հարցը օրակարգից չի հանվել: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Սակայն նա չի նշել այցի կոնկրետ ժամկետները:
Ինչպես նշում է NovostiNK.ru-ն, հայկական մամուլում ակտիվ շրջանառվում էր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի մասին տեղեկությունները և անգամ նշվում էր այցի կոնկրետ ժամկետը` սեպտեմբերի 7-ը: