ԱՄՆ-ն արգելափակելու է Իրաքի կողմից ռուսական զենքի գնման ցանկացած խոշոր գործարք, ՌԻԱ Նովոստիին հինգշաբթի օրը հաղորդել է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ առաջիկա տարիներին Բաղդադը կարող է Ռուսաստանից գնել 4.3 մլրդ դոլար արժողությամբ զենք և ռազմատեխնիկա:
2008-2011թթ ընթացքում Ռուսաստանը Իրաքին է վաճառել 246 մլն դոլար արժողությամբ զենք, հիմնականում` ուղղաթիռներ: 2012-2015թթ համար Ռուսաստանը ռազմական որևէ պայմանագիր դեռևս չունի:
Ըստ նրա, Իրաքի կողմից զենքի մատակարարման ոլորտում ամերիկյան ընկերությունների դոմինանտությունը կպահպանվի, առնվազն, առաջիկա 5 տարիների ընթացքում: