ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ, առաջընթացի հանսելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողներին Ամերիկյան առևտրի պալատի միջոցառմանը:
Ըստ դեսպանի, նա նաև կաշխատի ԵԱՀԿ ՄԽ բանակցողների ու կառավարությունների հետ՝ բանակցություններում առաջընթացի հասնելու հույսով:
«ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի միջնորդությունից Ղարաբաղի հարցում, քանի որ խաղաղությունն է միակ պատասխանը ղարաբաղյան հարցում»,-ասել է Մորնինգսթարը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: