
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` երեկ ազատ է արձակվել Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի որդին`Անդրանիկ Հակոբյանը: Նրան ձերբակալել էին հայտնի «բանդայի» գործով, բայց հետո դատապարտել էին թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո Անդրանիկ Հակոբյանը վերադարձել է տուն, ինչի առթիվ հայրը մեծ մատաղ է արել: Սուրիկ Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: