
ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ-ի Խաղաղության պաշտպանության գործողությունների դեպարտամենտը հուշագիր են ստորագրել հակամարտությունների կանխարգելման և խաղաղապահ գործունեության ոլորտում համագործակցելու վերաբերյալ:
Կողմերը հայտարարել են, որ մտադիր են նպաստել ընդլայնված ու ակտիվ համագործակցությանը խաղաղապահ գործունեության ոլորտում, այդ թվում խթանելով ՀԱՊԿ անդամ պետությունների ավանդը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ամրապնդելով փոխգործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմավորումների նախապատրաստման գործում:
Բացի այդ, կազմակերպությունները պայմանավորվել են համատեղ միջոցառումներ անցկացնել փրկարար գործունեության ոլորտում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: