
ՀՀ ԱԻ նխարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 01.51-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` «անմար կրակ» հուշարձանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Ֆոլցվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է ծառին: Հրշեջ֊փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1988 թ. ծնված Հայկազ Հակոբյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: