29 սեպտեմբերի 2012 - 14:05 AMT
ԵԹՖ. Սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակեք այլ օրերի արտադրության ձվերով

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն (ԵԹՖ), Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը: Այս մասնի PanARMENIAN.Net-ին հայտնել են «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ից` հավելելով, որ չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 42 80 08, 091 99 09 02:

ԵԹՖ-ից նաև հայտնել են, որ առաջացած խնդիրները պարզելուց հետո ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: