23 մարտի 2005 - 06:48 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԷԴՈՒԱՐԴ ՌՈՍԵԼԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելի հետ: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մեծ գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ Սվերդլովսկի մարզի ներկայացուցչական պատվիրակության այցը տեղի է ունենում «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական այցի նախօրեին: Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին` Ռոբերտ Քոչարյանը անվանել է այն ռազմավարական եւ շատ հեռանկարային, քանի որ վերջին տարիներին գործընկերական շփումները մեծապես տեղափոխվել են տարածաշրջանային մակարադակ: Եվ այստեղ համագործակցության շարունակությունը Սվերդլովսկի մարզի հետ գերակայող է: Ռոբերտ Քոչարայանը հիշել է Էդուարդ Ռոսելի հետ առաջին հանդիպումը, որը կայացել է 1998 թվականին: Նա նկատել է, որ Էդուարդ Ռոսելը մեր երկրում լավ հայտնի է Հայաստանի համար այն ողբերգական պահից, երբ 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ եւ Էդուարդ Ռոսելը գլխավորում էր Սվերդլովսկի շինարարների ջոկատը, որը ներգրավված էր Լենինականի վերականգնման գործում: Պատմելով Միջին Ուռալի ներկայի մասին, Էդուարդ Ռոսելը նշել է նրա դինամիկ զարգացումը ըստ մինչեւ 2015 թվականը գործողությունների ռազմավարական ծրագրի: Այդ ծրագիրը ենթադրում է արդյունաբերության տեխնիկական վերազինում եւ տնտեսական կապերի վերականգնում ԱՊՀ բոլոր երկրների հետ: Էդուարդ Ռոսելը բարձր է գնահատել բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության եւ Սվերդլովսկի մարզի կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Անդրադառնալով «Հայաստանում Ռուսաստանի տարվա» անցկացման հարցին` Էդուարդ Ռոսելը առաջարկել է կազմակերպել Հայաստանի մայրաքաղաքում «Սվերդլովսկի մարզի օրեր»: Այդ առաջարկը հավանության է արժանացել: Ռոբերտ Քոչարյանը համոզվածություն է հայտնել, որ համագործակցությունը Սվերդլովսկի մարզի հետ կծառայի ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: