23 մարտի 2005 - 07:14 AMT
ԱՅՍՕՐ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ԿԱԴՐԱՅԻԻՆ ԱՊԱՐԱՏԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 23-24 Կրասնոդարում տեղի կունենա ԱՊՀ երկրների ՆԳՆ կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությունը: «Հիմնական հարցն, որը քննարկվելու է այդ միջոցառման ժամանակ, համագործակցության ընդլայնումն է կադրերի նախապատրաստման ոլորտում»,-ասվում էՌուսաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Նման խորհրդակցությունների ամենամյա անցկացման մասին որոշումը ընդունվել էր անցյալ տարվա սեպտեմբերին Կիեւում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Ինչպես սպասվում է, խորհրդակցության ժամանակ որոշում կկայացվի ԱՊՀ ներքին գործերի նախարարությունների կադրերի նախապատրաստման վերաբերյալ միջպետական համաձայնագրի մշակման հարցը Նախարարների խորհրդի հերթական նիստում քննարկելու մասին, որը կկայանա ապրիլին Մինսկում: Բացի այդ, խորհրդակցության մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն փորձի փոխանակման առավել ինտենսիվության անհրաժեշտության վրա` ահաբեկչության, ծայրահեղականության, մարդկանց առեւտրի, ֆինանսական մեքենայությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում: Խորհրդակցության մասնակիցները ենթադրում են նաեւ քննարկել համագործակցության հարցեր` սահմանամերձ շրջաններում կադրերի պատրաստման եւ շարքային ու կրտսեր ղեկավար կազմի նախապատրաստման հարցում փորձի փոխանակման ուղղությամբ փոխգործակցության հաստատման ոլորտներում: Խորհրդակցությունը կանցկացվի Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի ակադեմիայի բազայի վրա: Խորհրդակցությունում մասնակցելու մասին հայտարարել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունները,-ասվում է հաղորդագրության մեջ: