1 հոկտեմբերի 2012 - 10:25 AMT
Հոկտեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա:

«Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,-ասվում է «ՀայՌուսգազարդ-ի» մամուլի հաղորդագրությունում: