Թենիսի միջազգային ասոցիացիայի՝ АТР, վարկանիշի նորացված տարբերակում, որը հրապարակվել է հոկտեմբերի 1-ին, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 11 հորիզոնականով: Այժմ նա 720 միավորով 64-րդ տեղն է: АТР վարկանիշի առաջատարը նախկինի պես շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է 11 805 միավորով, որին հաջորդում են սերբ Նովակ Ջոկովիչը 10 470 միավորով և բրիտանացի Էնդի Մարեյը 8 410 միավորով: