1 հոկտեմբերի 2012 - 12:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նաիրա Զոհրաբյանը մտադիր է բարձրացնել Օսկանյանի գործի վերաբերյալ հարցը ԵԽԽՎ-ում

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մտադիր է բարձրացնել ԲՀԿ անդամ և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը ԵԽԽՎ-ում: Նա հատուկ հետաձգել է իր թռիչքը Ստրասբուրգ, ներկա գտնվելու համար Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ ԱԺ քննարկմանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

ՖՈՏՈՇԱՐՔ