24 մարտի 2005 - 06:21 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կանցկացվեն նաեւ ռուսական պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպումներ իրենց հայ գործընկերների հետ` երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա բացման արարողությանը: