1 հոկտեմբերի 2012 - 16:04 AMT
Իրանում կրկին հասանելի է Google-ի որոնման համակարգը և փոստային ծառայությունը

Իրանում կրկին հասանելի է ամերիկյան Google կորպորացիայի որոնման համակարգը և Gmail փոստային ծառայությունը: Որոշումն ընդունվել է երկրի տարածքում այդ ծառայություններն արգելելուց մի շաբաթ անց, այսօր հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

Իրանում որոնման համակարգը և փոստային ծառայությունն արգելափակելու որոշումը եղել է «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի արձագանքը, որից մի հատված տեղադրվել է YouTube-ում, որը պատկանում է Google կորպորացիային: Ներկա պահին երկրի տարածքում YouTube կայքն արգելափակված է: