
Աթենքում հելիումով լիցքավորված փուչիկն անցած հանգստյան օրերին խափանումներ է առաջացրել քաղաքացիական ավիացիայի ռադարի աշխատանքում, որի պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթներ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, փուչիկն ինչ-որ կերպ խափանում է առաջացրել էլեկտրամատակարարման մեջ, ինչը հանգեցրել է ռադարի աշխատանքի դադարեցմանը: Մասնագետները կատարում են այդ պատահարի հետաքննությունը: