24 մարտի 2005 - 11:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՇՈՒՐՋ 300 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Այսօր կայացած նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել պահեստային ֆոնդից 130 մլն 688 հազար դրամ (300 հազար դոլար) հատկացնել Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների անցկացմանը: Եւս մեկ որոշմամբ` ֆոնդից 102 մլն 935 հազար դրամ (ավելի քան 220 հազար դոլար) է հատկացվել հայկական գրերի 1600-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը: