2 հոկտեմբերի 2012 - 17:18 AMT
Սիրիացի ընդդիմադիրները սպանել են «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկին

Լիբանանի շիաների ծայրահեղական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Ալի Հուսեյն Նասիֆը կիրակի օրը սպանվել է Սիրիայում, հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Ինչպես գրում է թերթը, Նասիֆը սպանվել է սիրիացի ապստամբների հետ բախումներում Հոմս քաղաքից ոչ հեռու երկրի կենտրոնական մասում:

Նասիֆը ղեկավարում էր «Հեզբոլլահի» գործողությունները Սիրիայում, համակարգելով Սիրիայի անվտանգության ուժերի ու Լիբանանի շիաների խմբավորման գործողությունները, հայտնում է «Ինտերֆաքսը»: