2 հոկտեմբերի 2012 - 18:47 AMT
ԱՄՆ խոշորագույն բանկը մեղադրվում է 20 մլրդ դոլարի խաբեության մեջ

Նյու Յորքի դատախազությունը երեքշաբթի օրը դիմել է դատարան` JP Morgan բանկի դեմ, որի դուստր կառույցը` Bear Stearns, մեղադրվում է հիպոթեքային պարտատոմսերի հետ կապված մեքենայություններում, ինչի պատճառով ներդրողները կորցրել են ավելի քան 20 մլրդ դոլար, գրում է բրիտանական Financial Times պարբերականը:

JP Morgan-ը Bear Stearns բանկը ձեռք է բերել 2008-ին, որը ըստ իշխանությունների, մեքենայությունների բազմաթիվ ակտեր է գործել պարտատոմսերի վաճառքի ժամանակ:

Bear Stearns-ը սխալ է գնահատել հիպոթեքային վարկերի արժեքը և սխալ տվյալներ հաղորդել իր հաճախորդներին, որոնցից շատերը ստիպված են եղել իրենց անվճարունակ հայտարարել: Ներդրողները կորցրել են ավելի քան 20 մլրդ դոլար: Հետաքննությանը մասնակցում են ԱՄՆ արդարադատության նախարարության փորձագետները: