2 հոկտեմբերի 2012 - 21:16 AMT
Թուրքիան Եգիպտոսին կտրամադրի մեկ միլիարդ արժողությամբ վարկ

Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են Կահիրեին մեկ միլիարդ դոլար արժողությամբ վարկ տրամադրել:

Համաձայնությունը կնքվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի բանակցությունների արդյունքում, հաղորդում է Hurriyet-ը:

Կողմերը հայտնել են, որ աշխատում են ևս մեկ ֆինանսական ծրագրի շուրջ, որի միջոցով Թուրքիայից Եգիպոս կարտահանվեն ապարնքներ և զանազան ծառայություններ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կաճի մինչև 10 մլրդ-ով:

Վերջերս քաղաքական անկայունության արդյունքում Եգիպտոսի ֆինանսական դրությունն էապես վատացել է:

2011-ին երկրի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 7.9 տոկոսը: 2012-ին Եգիպտոսի բյուջեի ընդհանուր դեֆիցիտը կազմել է 22.6 մլրդ: Կահիրեն արդեն դիմել է ԱՄՀ-ին` 4.8 մլրդ դոլար արժողությամբ օգնություն ստանալու կանկալիքով, հաղորդում է lenta.ru-ն: