Ադրբեջանն իսրայելին չի տրամադրի իր ռազմական բազաները` իրանականի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկրովը:
News International պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել է. «Նման բան ոչ մեկի մտքով անգամ չպետք է անցներ, հաշվի առնելով այն փաստը, որ իրանցի բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են: Ավելին` Ադրբեջանը հավատարիմ է այլ երկրների գործերին չմիջամտելու քաղաքականությանը»:
Շիկրովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կողմ է անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը և, որ Ադրբեջանը Իսրայելի կողմից հանդես չի գա, քանի դեռ նման պետություն չի ստեղծվել:
Ավելի վաղ Walla-ն հաղորդել էր, որ Իրանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանը հանդես կգա Իսրայելի կողմից, համենայն դեպս նման պնդմամբ են հանդես եկել տեղկանա ուժային կառույցների աղբյուրները: