«Արմավիա» ավիաընկերությունը դիմում է որոշ ԶԼՄ-ների, «որպեսզի առնաձնահատուկ զգուշություն ցուցաբերեն իրենց վերնագրերի և հոդվածների «յուրահատկության» նկատմամբ, որոնք նման են հակահյկական քարոզչության «Արմավիայի» նկատմամբ»:
Ինչպես ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, «պետք չէ մոռանալ, որ «Արմավիան» հայկական ընկերություն է, որն իրականացնում է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Այդ պատճառով պարբերաբար հրապարակվող ապատեղեկատվությունն ու սխալ փաստերի ներկայացումը բացասաբար է անդրադառնում ավիաընկերության գործունեության վրա: Այս առնչությամբ «Արմավիա» ավիաընկերությունը խնդրում է որոշ ԶԼՄ-ների դադարեցնել նմանատիպ գործողությունները և այսուհետ չմեկնաբանել ավիաընկերության գործունեությունը:
Միևնույն ժամանակ պետք է շնորհակալ լինել այն ԶԼՄ-ներին, որոնք արժանի են հարգանքի, քանի որ օբյեկտիվորեն և անշահախնդիր կերպով են ներկայացնում իրերի դասավորությունը: Օգտակար կլիներ, եթե իրեն հարգող յուրաքանչյուր լրագրող ցանկացած նյութ պատրաստելիս իրեն հարց տար. արդյոք այն էթիկայի սահմաններու՞մ է»: