4 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT
«Սատանայի փաստաբանի» ռեժիսորի նոր ֆիլմի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն ու Ջենիֆեր Լոպեսն են

«Սատանայի փաստաբանի» ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի նոր ֆիլմի թրեյլերը պատրաստ է: «Փարքեր» կինոնկարի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն ու Ջենիֆեր Լոպեսն են: Ֆիլմը պատմում է «ազնիվ գողի» մասին, որի գործելու կարգախոսն է «Մի' գողացիր նրանցից, ովքեր այդքան չունեն, մի' օգնիր նրանց, ովքեր արժանի չեն»: Գլխավոր հերոսին դավաճանում են իր իսկ գործընկերները, խլում նրա բաժինն ու մահվան դուռը նետում: Հրաշքով փրկված Փարքերը (Ջեյսոն Սթեթհեմ) որոշում է վրեժ լուծել, և այդ գործում նրան օգնում է անշարժ գույքի գործակալ Լեսլին (Ջենիֆեր Լոպես): Ֆիլմը հիմնված է հայտնի գրող Դոնալդ Ուեսթլեյքի վեպի վրա: Կինոնկարի կարգախոսն է. «Մաքուր ծլկելու համար պետք է կեղտոտ խաղ վարես»:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում: