5 հոկտեմբերի 2012 - 20:16 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Անկարային չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրք-սիրիական սահմանում ավելացող լարվածության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Անկարաին չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հինգշաբթի օրը Թուրքիայի մեջլիսը թույլատրել է երկրի սահմաններից դուրս ռազմական օպերացիաների իրականացումը, եթե կառավարությունը անհրաժեշտ համարի նման քայլերի ձեռնարկումը:

«Հուսով ենք, որ թուրքական կողմը զսպվածություն կցուցաբերի և չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում իրավիճակի հետագա բարդացմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում: