31 մարտի 2005 - 10:08 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԱԼԿՈՀՈԼԻ «ԿԻԼԻԿԻԱ» ԳԱՐԵՋՈՒՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ ԻՐԱՆ
Հայկական առանց ալկոհոլի «Կիլիկիա» գարեջուրն ընթացիկ տարում կհայտնվի իրանական շուկայում, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: «Երեւանյան գարեջուր» ՓԲԸ նախագահ Աշոտ Բաղդասարյանի խոսքերով` իրանական կողմը հետաքրքրված է այդ արտադրանքով եւ ներկայումս բանակցություններ է անցկացնում մատակարարումների վերաբերյալ պայմանագրի կնքման շուրջ: Տնօրենը նշել է, որ անցյալ տարվանից «Կիլիկիա» գարեջուրը վաճառվում է լիբանանյան շուկայում: Նրա խոսքերով` արդեն հինգերորդ տարին է, որ ձեռնարկության արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան եւ եվրոպական այլ երկրներ: Նա տեղեկացրել է, որ «Կիլիկիա» գարեջրի արտադրությունը 2004 թվականին` ի համեմատ 2003 թվականի աճել է 38%-ով եւ կազմել 382 հազար դեկալիտր: Անցյալ տարի արտահանումը մեծացել է 10-12 %: