6 հոկտեմբերի 2012 - 09:55 AMT
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանի հետ կապված պրոբլեմներ են ծագել

«Հրապարակ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան Բելառուսից վերադարձել է Հայաստան, որտեղ, որոշ տեղեկություններով, իր կոնյակի գործարանի հետ կապված պրոբլեմներ են ծագել:

«Այսօր նա չի հանդիպի Սերժ Սարգսյանի հետ,- թերթին ասել է Ծառուկյանի մերձավորը, - որովհետև նախագահը Ջերմուկում է, վաղը կգա, կգնանք հարսանիք. Սեյրան Սարոյանի որդին է ամուսնանում»:

Իսկ հնարավո՞ր է, որ հարսանիքից հետո տեղի ունենա հանդիպումը: «Կդժվարանամ ասել,- «դժվարացել է» Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրը,- բայց որ եղավ՝ տեղյակ կպահեմ»: