6 հոկտեմբերի 2012 - 10:48 AMT
Ռուսաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա

Ռուսաստանի ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա: Ինչպես հայտնել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին նախարարության տեղեկատվության վարչությունում, Մոսկվայի ժամանակով 06:00-ին Դամասկոս է ուղղվել Իլ-76 ինքնաթիռը: «Այն 25 տոննա հումանիտար բեռ կտեղափոխի»,-հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Սա մարդասիրական օգնության արդեն երրորդ խմբաքանակն է Սիրիայի համար այս ամսում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: